Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովի բացմանը
դիտումներ: 736
Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովին կներկայացվի Միության վերջին հինգ տարիների գործունեության, Միության ռազմավարության և աշխատանքային ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունը, Կանոնադրությունում կատարված փոփոխություններն ու լրացումները, որն այնուհետ կհաստատվի ընդհանուր ժողովի մասնակիցների կողմից: Ընդհանուր ժողովի ընթացքում կներկայացվեն նաև 2016-2020թթ. ռազմավարությունն ու 2017թ. աշխատանքային ծրագրերը: Նախատեսված են նաև ՀՀՄ Նախագահի, Վերստուգիչ հանձնաժողովի և Հանրապետական խորհրդի կազմի ընտրություններ։