Հայերեն   English   Русский  

​Պապրիկաշ թռչնամսով (հունգարական խոհանոց)


  
դիտումներ: 2290

Բաղադրությունը

1 կգ թռչնամիս

3 լոլիկ

1 բուլղարական տաքդեղ

2 ճաշի գդալ կարագ

3 ճաշի գդալ պապրիկա (թեթևակի կծու կարմիր պղպեղ)

2 ճաշի գդալ ալյուր

200 մլ թթվասեր

աղ ու սև պղպեղ:

Պատրաստումը

Սոխը մանր կտրատել ու տապակել կարագով մինչև ոսկեգունելը: Ավելացնել պապրիկան ու խառնել այնքան, որ հավասարաչափ տարածվի:

Նախապես խաշած թռչնամիսը խոշոր կտորների բաժանել ու խառնել սոխեռածին, աղ ցանել, ավելացնել սև տաքդեղն ու 5-7 րոպե շոգեխաշել: Լոլիկը կեղևահանել, ու բուլղարական տաքդեղի հետ մանր կտրատել: Լցնել թավայի մեջ, խառնել, ապա ավելացնել արգանակ: Երբ այն եռա՝ թավան ծածկել, կրակը թուլացնել ու եփել մոտ 50 րոպե: Հետո ավելացնել ալյուրին խառնած թթվասերն ու լավ խառնել, առանց կափարիչի եփել ևս 7-10 րոպե, և ուտեստը պատրաստ է:

Բարի ախորժակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: