Հայերեն   English   Русский  

Իրանը պայմանավորվել է Ռուսաստանի հետ միջուկային վառելիքի արտադրության շուրջ


  
դիտումներ: 815

Իրանի և Ռուսաստանի իշխանությունները հաստատել են միջուկային վառելիքի համատեղ արտադրության «ճանապարհային քարտեզը»: Այս մասին ասել է Իրանի իսլամական հանրապետության փոխնախագահ, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

Ըստ նրա, վառելիքի համատեղ արտադրության հարցը «ամենակարևորն էր» բանակցությունների շրջանակներում: «Մենք խոսել ենք այն մասին, որ այս ոլորտում ունենք Ռուսաստանի օգնության կարիքը», - ասել է Սալեհին ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

«Այսպիսով ավելի քան երկու տարի տևած երկար եւ ինտենսիվ բանակցությունները հանգեցրին ճանապարհային քարտեզի շուրջ համաձայնության», - ասել է Սալեհին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: