Հայերեն   English   Русский  

​Սիրիայի բանակը ահաբեկիչներից Հալեպի նահանգում 15 գյուղ է ազատագրել


  
դիտումներ: 613

Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարական զորքերը Հալեպի նահանգի արևելյան հատվածներում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներից 500 քառ. կմ. տարածք են ազատագրել: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է ФАН-ը ` հղում անելով Սիրիայի բանակի հրամանատարությանը, հաջողվել է 15 գյուղ ազատագրել:

Սիրիայի զինված ուժերի ներկայացուցիչն ընդգծել է, որ նման կերպ կարևոր հիմք ստեղծվեց ահաբեկիչների գրաված տարածքներում հարձակումները շարունակելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի բանակը ահաբեկիչներից 8 գյուղ է ազատագրել, որոնք գտնվում են Հալեպում` Քուվեյրիս ավիաբազայից 14կմ. դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: