Հայերեն   English   Русский  

​Հակառակորդը լարում է իրավիճակը հյուսիսարևելյան սահմանին


  
դիտումներ: 4661

Հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար համայնքի խաղողի այգիները: Համայնքապետ Ռոլանդ Մարգարյանը «Անկախին» հայտնել է,

պառավաքար որ վերջին օրերին ադրբեջանական դիրքապահները մի քանի անգամ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող գյուղացիների ուղղությամբ: «Տավուշում եղանակը շատ արևոտ է, պլյուս 14-15 աստիճան: Բնակիչները սկսել էտել, մաքրել խաղողի այգիները: Ինչպես միշտ, հիմա էլ ադրբեջանական հենակետերից փորձում են խանգարել այդ աշխատանքներին»,-նշել է Ռոլանդ Մարգարյանը: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Մեր տեղեկություններով հակառակորդը կրակել է նաև Վազաշեն-Պառավաքար հանրապետական նշանակության ճանապարհահատվածով երթևեկող ավտոմեքենաների ուղղությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: