Հայերեն   English   Русский  

Կոնգրեսում առաջարկել են Թրամփին արգելել բջջային հեռախոսից օգտվել


  
դիտումներ: 529

ԱՄՆ-ի Կոնգրեսի Դեմոկրատական կուսակցության անդամները պահանջում են քննարկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի անձնական բջջային հեռախոսի օգտագործման հարցը: Դեմոկրատների նամակը վերահսկողության եւ կառավարության բարեփոխումների հատուկ հանձնաժողով է ուղարկվել: Գրում է Russian.rt.com-ը:

Փաստաթղթում նշվել է, որ Թրամփի կողմից «հստակ Android համակարգով չպաշտպանված սմարթֆոնի» կիրառումը վտանգում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունը: Կոնգրեսականների կարծիքով` նախագահը չի կարող հեռախոսով կամ հաղորդագրություններով քննարկել կարևոր պետական հարցերը և թվիթերում գրառումներ կատարել:

«Նախագահի հեռախոսը ցանկանում են կոտրել շատ օտարերկրյա պետություններ: Նրանք ուրախ կլինեն օգտագործել նախագահի հայտնի թվիթերյան միկրոբլոգը, ինչը համաշխարհային կայունության համար աղետալի հետևանքների կարող է հանգեցնել», - գրել են դեմոկրատները:

Բացի այդ, նրանք նշել են, որ Թրամփն օգտվում է Samsung Galaxy S3 մոդելի «շատ հին» հեռախոսից, որը նրանց կարծիքով հեշտ է կոտրել: Նախաձեռնության հեղինակը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ կոնգրեսական Թեդ Լյուն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: