Մայք Փենսը գործնական շփումների համար անձնական էլեկտրոնային փոստ է օգտագործել. ԶԼՄ-ներ
դիտումներ: 366
Ինչպես հայտնում է The Indianapolis Star պարբերականը, անհայտ հաքերներին 2016թ. հունիսին հաջողվել է կոտրել Փենսի փոստը:
Պարբերականի տվյալներով` փոխնագահաը անձնական փոստն օգտագործել է` քննարկելով անվտանգության հարցեր, որոնց թվում նաև ահաբեկչությունների կանխարգելմանն ուղղված հարցեր:
Փենսի նամակների մեջ նաև անվտանգության հարցերով խորհրդականի նամակներ են հայտնաբերվել, որոնք առնչվել են ահաբեկչական գործունեության կասկածանքով մի քանի մարդկանց ձերբակալությունների հետ: