Ծեծկռտուք Արտաշատում՝ Ալիկ Սարգսյանի եւ Արայիկ Գրիգորյանի մերձավորների մասնակցությամբ
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել են, որ վիճաբանության հետևանքով կա բերման ենթարկված: Ըստ նախնական տվյալների՝ վիճաբանությունը եղել է միջանձնային հարցերի շուրջ: Հանգամանքները պարզվում են:
Ավելի ուշ նախագահի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում պարզաբանել է, որ Արտաշատ քաղաքում տեղի ունեցած միջադեպը ընտրությունների հետ կապված չէ: Ալիկ Սարգսյանը նաև ասել է որ ինքը Երևանից գնում է դեպի Արտաշատ, բայց հեռախոսով իրեն տեղեկացրել են, որ կատարվածը «կուսակցության հետ կապ չունի, ընտրական գործընթացի հետ կապ չունի, պարզապես երկու հոգի իրար հետ անձնական հարաբերություններ են ճշտել, որը պարզապես տեղի է ունեցել կուսակցության գրասենյակի մոտ»: