Հայերեն   English   Русский  

​Դակոտա Ջոնսոնը զարդարել է Glamour ամսագրի շապիկը. Լուսանկարներ


  
դիտումներ: 982

Քանի դեռ «Հիսուն երանգ ավելի մուգ» էրոտիկ դրաման շարունակում է վարձույթում միլիոններ հավաքել, ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորած դերասանուհի Դակոտա Ջոնսոնը զարդարել է բրիտանական Glamour ամսագրի մարտ ամսվա համարի շապիկը: Գրում է Popcornnews.ru.-ն:

Դերասանուհու մասնակցությամբ ամսագրի համար իրականացված ֆոտոշարքը բավական հետաքրքիր և գեղեցիկ է ստացվել: Իսկ ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում Դակոտան, պատասխանելով լրագորղի այն հարցին, թե արդյոք ափսոսում է «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմում նկարահանվելու համար. հայտարարել է. «Պարբերաբար կարծում եմ, որ այո: Սակայն այդ նախագիծն իմ «կարապի երգը» չի լինի: Այո, հենց այդ ֆիլմի պատճառով իմ կյանքն այլ ընթացք ստացավ, սակայն ես այնուամենայնիվ, հպարտանում եմ դրանով: Բացի այդ, հենց այդ ֆիլմերն ինձ հնարավորություն տվեցին նկարահանվել այլ նախագծերում և ճանապարհորդել: Վերջին հաշվով հենց «Հիսուն երանգներն» ինձ համար բացեցին այն աշխարհը, որտեղ ես միշտ երազում էի հայտնվել»:

Дакота Джонсон в фотосессии для Glamour, март 2017





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: