Մելանիա Թրամփը Սպիտակ տանը ճաշկերույթ է հրավիրել. Լուսանկարներ
Ճաշկերույթի հյուրերը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դստեր` Իվանկայի, երկրի փոխնախագահ Մայք Փենսի կնոջ` Կառենի և նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյի գլխավորությամբ կանանց նվիրված ելույթներով են հանդես եկել:
Կանանց շնորհավորել և ելույթով հանդես եկել է նաև ճաշկերույթի կազմակերպիչ Մելանիա Թրամփը:
«Գաղտնիք չէ, որ ես ծնվել և մեծացել եմ Սլովենիայում: Սակայն հասունանալով` ուղևորվեցի Ամերիկա, որն ինձ ջերմ ընդունելություն ցուցաբերեց: Այժմ ես մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ ես Միացյալ Նահանգների քաղաքացի եմ, որտեղ յուրաքանչյուր մարդ ընտրության ազատություն և հավասար իրավունքներ ունի», - հայտարարել է Մելանիա Թրամփը: