Հայերեն   English   Русский  

​Գիտության համաշխարհային օրը


  
դիտումներ: 1570

Գիտության համաշխարհային օրը կամ ավելի պաշտոնական` Հանուն խաղաղության ու զարգացման գիտության օրը նշվում է ամեն տարի նոյեմբերի 10-ին` գիտության տված օգուտի վերաբերյալ ողջ աշխարհի հասարակայնության գիտակցությունը բարձրացնելու նպատակով:

Ու չնայած այս օրը հանգստյան օր չի հայտարարվել, այդուհանդերձ, յուրաքանչյուր երկրում միջոցառումներ են անցկացվում` կապված Գիտության համաշխարհային օրվա հետ:

Օրը նշելու առաջարկը եղել է 1999-ին, Բուդապեշտում, Համաշխարհային գիտական համաժողովի ժամանակ, որտեղ էլ խոսվել է գիտության ու հասարակության ավելի սերտ համագործակցության մասին:

2001-ին հետևելով 1999-ի համաժողովի առաջարկությանը,ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտոնապես հաստատել է Գիտության համաշխարհային օրը, որն առաջին անգամ ավելի գլոբալ նշվել է 2002-ի նոյեմբերի 10-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: