Հայերեն   English   Русский  

​Սպիտակ տանը հայտարարել են, որ Ասանժը վնաս է հասցրել ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը


  
դիտումներ: 586

Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփասյերը հայտարարել է, որ սկանդալային WikiLeaks պորտալի գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժը վնաս է հասցրել ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը: Գրում է Russain.rt.com-ը:

Միացյալ Նահանգների կառավարությունը Ջուլիան Ասանժի վերաբերայլ դիրքորոշում ուներ: Դա նախկինում էր և ես չեմ տեսնում, որ այժմ ինչ-որ բան է փոխվել: Նա թուլացրեց և խարխլեց մեր ազգային անվտանգությունը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Սփայսերի խոսքերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջուլիան Ասանժի փաստաբանները կարող են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել դադարեցնել WikiLeaks-ի գործով հետաքննությունը:

Հիշեցնենք, որ 2012թ. ի վեր Ջուլիան Ասանժը գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, երբ իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով դիմեց Էկվադորի իշխանություններին, քանի որ մտավախություն ուներ, որ շվեդական իշխանությունները կարող են իրեն ԱՄՆ արտահանձնել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: