Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար ավելի քան 4 միլիարդ դոլար կծախսի


  
դիտումներ: 490

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների բյուջեի նոր օրինագծի համաձայն` Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման համար նախատեսվում է ավելի քան 4 միլիարդ դոլար տրամադրել: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ պլանավորվում է 2017թ. 1,5 միլիարդ դոլար տրամադրել, իսկ 2018թ.-ին` ևս 2,6 միլիարդ դոլար:

ԱՄՆ-ի բյուջեի նախագիծը պաշտոնապես կհրապարակվի մարտի 16-ին:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իր առաջին մամուլի ասուլիսի շրջանակներում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կսկսի Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել:

Բացի այդ, Միգրացիայի հարցերով ամերիկյան կենտրոնի գիտական աշխատանքների ղեկավար Սթիվեն Կամարոտայի ուսումնասիրության համաձայն Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման շնորհիվ ԱՄՆ-ն 10 տարվա ընթացքում 64 միլիարդ դոլար կտնտեսի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: