Տոլստոյի սիրած աղցանը
Բաղադրությունը
1 բազուկ
1 բողկ
1 գլուխ սոխ
ձեթ՝ 2-3 ճ.գդալ
կիտրոնահյութ
շաքարավազ՝ ըստ ցանկության:
Պատրաստումը
Քերած բազուկն ու բողկը խառնել, ավելացնել մանր կտրատած սոխը: Ցողել ձեթով, կիտրոնահյութ քամել այդ զանգվածի վրա ու ավելացնել շաքարավազ:
Սնկով, մակարոնով ու եգիպտացորենով աղցան
Բաղադրությունը
200 գ մակարոն
1 հատ բուլղարական տաքդեղ
150-200 գ մարինացված ագարիկոն (շամպինյոն)
100 գ պահածոյացված եգիպտացորեն
ձիթայուղ կամ ձեթ
մաղադանոս կամ համեմ
մայոնեզ (կարելի է աղցանի լցոն պատրաստել. բաղադրությունը՝ ստորև)
4 ճ. գդալ ձեթ
1,5-2 ճ. գդալ գինու քացախ
թարմ աղացած պղպեղ ու աղ:
Աղցանի պատրաստումը
Մեծ քանակությամբ եռման աղաջրի մեջ մակարոնը եփել 8 րոպե, ապա քամիչի մեջ դատարկել կաթսայի պարունակությունը, վրան ձիթայուղ ցողել ու խառնել: Սունկը խորանարդներով կտրատել, տաքդեղը լվանալ, սերմերը հեռացնել ու նույն կերպ կտրատել, իսկ պահածոյացված եգիպտացորենի հեղուկը թափել, լցնել խառնուրդի վրա ու խառնել: Աղցանը մայոնեզով կամ լցոնով պատել, դնել մի կողմ 30 րոպե, վրան կտրատած կանաչի լցնել ու մատուցել:
Բարի ախորժակ: