Հայերեն   English   Русский  

Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 621

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները իրենց նորմալ հունին են վերադառնում: Գրում է Russian.rt.com-ը:

«Թուրքիայի հետ հարաբերությունները վստահորեն նորմալ և փոխադարձ շահավետ հունին են վերադառնում», - հայտարարել է Պուտինը:

Համապատասխան հայտարարությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Կրեմլի Մեծ պալատի Ալեքսանդրյան սրահում, որտեղ ընդունել է 18 պետությունների դեսպանների հավատարմագրերը:

«Մենք նախանշել ենք Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի և այդ երկրում քաղաքական կարգավորման համատեքստում հետագա ծրագրերը», - հավելել է ՌԴ նախագահը:

Բացի այդ, նա ընդգծել է, որ Ռուսաստանը գնահատում է Թուրքիայի դերը Սիրիայի հակամարտության կարգավորման գործընթացում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: