Թրամփը վստահ է, որ Օբաման ներգրավված է իր հեռախոսազրույցների գաղտնալսումների մեջ
դիտումներ: 470
«Թրամփը նախկինի նման վստահ է դրանում», - հայտարարել է Սփայսերը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ընթացքում:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբաման նախագահական քարոզարշավի շրջանակներում գաղտնալսել է Trump Tower երկնաքերում ունեցած իր բոլոր հեռախոսազրույցները:
Իսկ Բարաք Օբամայի ներկայացուցիչն ավելի ուշ հերքել էր այդ տեղեկությունը: