Հայերեն   English   Русский  

Հորդանան գետի մոտ գրություն է տեղադրվել Ղարաբաղի բարբառով


  
դիտումներ: 894

Իսրայելում Հորդանան գետի ափին ուխտագնացության կենտրոնի պատերին ի թիվս բազմաթիվ լեզուների, իր տեղն է գտել նաեւ Արցախի բարբառով Քրիստոսի մկրտության աստվածաշնչյան դրվագը։ Այս մասին գրում է news.am-ը:

Հորդանան գետի ափին, որտեղ Հովհաննես Մկրտչի կողմից մկրտվել է Քրիստոսը, աշխարհի բազմաթիվ լեզուների կողքին հայերենը 4 տարբերակով է ներկայացված՝ արեւելյան, արեւմտյան, գրաբար ու Արցախի բարբառով։

Նշենք, որ Մատթեոսի ավետարանում նշվում է, որ Հիսուսը Նազարեթից գալիս է Հորդանան գետ՝ մկրտվելու Հովհաննես Մկրտչի կողմից։ «Երբ Հովհաննես Մկրտիչը Հորդանան գետում մկրտում է Հիսուսին, Աստծո ոգին որպես աղավնի իջնում է Հիսուսի վրա։ Եվ Ձայն եկավ, որն ասում է. «Դու ես իմ սիրելի որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճությունը»,–նշվում է Մատթեոսի ավետարանում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: