Հայերեն   English   Русский  

Իրաքի ավիացիան ԻՊ-ի 6 առաջնորդի է ոչնչացրել


  
դիտումներ: 342

Իրաքի ավիացիոն ուժերի իրականացրած ռմբակոծությունների հետևանքով հաջողվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 6 առաջնորդի ոչնչացնել: Այդ մասին հայտնում է Al Sumaria հեռուստաընկերությունը` հղում անելով ռազմական հետախուզության իր աղբյուրներին: Գրում է News.mail.ru-ն:

Իրականացված ռմբակոծությունների հետևանքով ոչնչացված ԻՊ-ի առաջնորդների թվում են` Ռուսաստանի քաղաքացի Աբդուլ Քարիմ ար Ռուսին, Ֆրանսիայից` Աբու Միհաֆը, Մեծ Բրիտանիայից` Աբու Հաֆսան, Թուրքիայից` Աբու Ջամալը և Մարոկոյից` Աբու Սալեհը և Աբու Դուա ալ Մահրիբին:

Հիշեցնենք, որ Իրաքի կառավարական ուժերը շարունակում են Մոսուլի արևմտյան շրջանների ազատագրման գործողությունները:

Ազատագրման գործողությունների ընթացքում Իրաքի զինված ուժերին հաջողվել է ԻՊ-ից գրավել քաղաքի երկու երրորդը և արգելափակել ահաբեկիչներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: