Սիրիայի իշխանությունները հրաժարվել են Դամասկոսում ընդունել Դե Միստուրային
դիտումներ: 602
Սիրիայի իշխանությունները հրաժարվել են ընդունել Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրային, որը մտադիր էր այցելել Դամասկոս Ժնևյան բանակցությունների նոր փուլի մեկնարկից առաջ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Դե Միստուրան դիմել է Սիրիային` նախքան Ժնեւի հանդիպումը Դամասկոս այցելելու խնդրանքով, սակայն պաշտոնական Դամասկոսն առանց բացատրության հրաժարվել է: Նշենք, որ Ժնևյան հանդիպման անցկացումը նախատեսվում է հաջորդ շաբաթ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի աղբյուրի, դե Միստուրան պերսոնա նոն գրատա է Դամասկոսի համար: