Մելանիա Թրամփը որդու հետ Սպիտակ տուն կտեղափոխվի
Ինչպես հաղորդվել է, պորտալի աղբյուրները հերքել են ավելի վաղ լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ Մելանիա և Բերոն Թրամփները կարող են անհայտ ժամանակակահատվածով Նյու Յորքում մնալ և հաստատել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կինը և որդին ուսումնական տարվա ավարտից հետո Վաշինգթոն կտեղափոխվեն:
Ավելի վաղ նաև հայտնի էր դարձել, որ նախագահի որդու համար Վաշինգթոնում հասցրել են նոր դպրոց գտնել:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Դոնալդ Թրամփի որդին և կինը երդմնակալության արարողության ավարտից անմիջապես հետո Սպիտակ տուն չեն տեղափոխվի: