Հայերեն   English   Русский  

​Ահաբեկչություն Լոնդոնի խորհրդարանի մոտ. կան զոհեր և վիրավորներ (լուսանկար)


  
դիտումներ: 444

Մարտի 22-ին Լոնդոնի խորհրդարանից ոչ հեռու` Վեստմինստերյան կամրջի վրա մեքենան ընթացել է մարդկանց վրա, ինչի հետևանով զոհերի թիվը հասնում է 4-ի, հնչել են նաև կրակոցներ:

Ահաբեկչություն Լոնդոնի խորհրդարանի մոտ

Կրակոցներից հրազենային վնասված են ստացել տասնյակ մարդիկ, այդ թվում՝ ուսանողներ: Վիրավորներից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է:

Մեքենայի վարորդը մոտեցել է խորհրդարանի շենքին, որտեղ նրան կանգնեցրել է ոստիկանը: Հանցագործը դանակահարել է ոստիկանին, սակայն մեկ այլ ոստիկանին հաջողվել է չեզոքացնել ահաբեկչին:
Լոնդոնի ոստիկանությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն և տարհանել խորհրդարանի ներսում գտնվող մարդկանց:

Ահաբեկչություն Լոնդոնի խորհրդարանի մոտ

Տեղի ունեցածի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:Զրույցի ընթացքում Թրամփը Մեյին է հայտնել իր լիակատար աջակցության մասին:

Ահաբեկչություն Լոնդոնի խորհրդարանի մոտ

Ոստիկանությունը ուսումնասիրում է ահաբեկչական այդ գործողության հնարավոր կապը Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: