Սպանախով կոտլետներ
դիտումներ: 3619
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խաշել ու կեղևահանել, ապա ճզմել, սպանախը խաշել, ջրքամել ու մանր կտրատել, խառնել կարտոֆիլի խյուսին: Սոխառած անել ու ավելացնել այդ զանգվածին: Կանաչին լվանալ, կտրատել ու խառնել ամբողջի հետ, համեմել աղով, պղպեղով , ապա կոտլետի տեսք տալ ու տապակել ձեթով: Կարելի է մատուցել ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում, նաև՝ խավարտի հետ:
Բարի ախորժակ: