95 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ հերոս Ստեփան Միկոյանը
Այս մասին հայտնում են Ռուսաստանի «ՄիԳե» ինքնաթիռաշինական կորպորացիայի մամուլի ծառայությունից:
«Մարտի 24-ին կյանքից հեռացել է Խորհրդային Միության հերոս, վաստակավոր օդաչու, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեփան Անաստասովիչ Միկոյանը: Նա մեծ ներդրում է ունեցել հայրենական ավիացիայի զարգացման գործում»:
Միկոյանն ավարտել է Կաչինսկի Ա․ Մյասնիկյանի անվան կարմրադրոշ ռազմանավիացիոն դպրոցը, Ն․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1951)։ Որպես օդաչու, ավագ օդաչու, ապա օղակի հրամանատար մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (Արևմտյան, Դոնի, Հյուսիսարևմտյան ռազմաճակատներում, Մոսկվայի սահմանապահ զորքերի կազմում)։ 1951-ից՝ ռազմական փորձարկող օդաչու, 1959 թվականից՝ կործանիչ ինքնաթիռների ավագ փորձարկող օդաչու։