Հայերեն   English   Русский  

​Ջոնի Դեփը սիրավեպ է սկսել 23-ամյա դերասանուհու հետ. Լուսանկար


  
դիտումներ: 1037

Թեև հոլիվուդյան դերասաններ Ջոնի Դեփի և Էմբեր Հերթի պաշտոնական ամուսնալուծությունից հետո ընդամենը երկու ամիս է անցել, սակայն 53-ամյա դերասանը հասցրել է արդեն նոր սիրավեպ սկսել: «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի հերոսի նոր ընտրյալը դարձել է 23-ամյա դերասանուհի Լյուսի Բոյթոնը: Գրում է Elle.ru.-ն:

Բոյթոնի հետ Դեփը իր մասնակցությամբ նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ է ծանոթացել:

Աղբյուրները հայտնում են, որ դերասաններին ոչ միայն ընկերությունն է միավորում, սակայն նրանք պաշտոնապես չեն հաստատում իրենց սիրավեպի մասին տեղեկությունը:

ԶԼՄ-ների փոխանցմամբ` Ջոնի Դեփն այնքան սիրահարված է նոր ընկերուհուն, որ պատրաստվում է ԱՄՆ-ից Մեծ Բրիտանիա տեղափոխվել: Իսկ այլ աղբյուրները հայտնում են, որ Մեծ Բրիտանիա տեղախոփվելու որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրա մասնակցությամբ ֆիլմերի գերակշռող մասը Եվրոպայի տարածքում են նկարահանվում:

Հատկանշական է, որ նախկին կնոջ` Էմբեր Հերդի ևս Ջոնի Դեփը նկարահանման հրապարակում է ծանոթացել:

Դեփ-ընկերուհի





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: