Հայերեն   English   Русский  

​Դակոտա Ջոնսոնը նոր սիրավեպ է սկսել


  
դիտումներ: 418

Արևմտյան լրատվամիջոցները սկսել են քննարկել հոլիվուդյան դերասանուհի Դակոտա Ջոնսոնի նոր սիրեցյալի հայտնվելու փաստը: Պարզվում է` դերասանուհին սիրավեպ է սկսել անձնական մարզչի` Ռայան Ֆարհուդիի հետ: Գրում է Popcornews.ru.-ն:

Զույգին արդեն մի քանի անգամ նկատել են Լոս Անջելեսի տարբեր հատվածներում:

Իսկ Դակոտայի ընկերները տարբեր ամսագրերի լրագրողների հայտնել են, որ զույգին մարզումներից դուրս կիոնթատրունում և առևտրի կենտրոններում են նկատել: Թեև շատերի կարծիքով նրանք կարող են ուղղակի մտերիմ ընկերներ լինել, իսկ նրան մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ դերասանուհին սիրահարված է և չի ցանկանում դեռևս գովազդել իրենց հարաբերությունները:

Հիշեցնենք, որ Ջոնսոնի նախորդ սիրավեպն անցյալ տարի ամառն է ավարտվել: 2014թ. նա հանդիպում էր երաժիշտ Մեթյու Հիթի, իսկ մինչև այդ դերասան Ջորդան Մաստերսոնի հետ, որը համոզում էր դերասանուհուն հրաժարվել էրոտիկ դրամայում նկարահանվելու առաջարկից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: