Հնդկաստանում գետի աղտոտման դեմ տասնամյակների պայքարը թևակոխել է նոր փուլ:
Երկրի դատարանը հռչակել է Յամունա եւ Գանգես գետեր «կենդանի անձինք»:
Դատարանն իր այդ որոշումը մեկնաբանել է նրանով, որ գետերը «գնալով կորցնում են իրենց գոյությունը» եւ իրավիճակը պահանջում է «ձեռնարկել արտակարգ միջոցներ, որպեսզի պահպանվի գետերի կյանքը»:
Դատարանը նշել է, որ գետերը համարվում են սուրբ հինդուսների համար և ճակատագրական դեր ունեն տեղացիներին «ֆիզիկական եւ հոգեւոր սնունդ» մատուցելու հարցում:
Քաղաքային ջրի կառավարման հնդկական ՀԿ-ի փորձագետն ասել է, որ ջրի որակի ամրապնդմանն ուղղված ցանկացած ջանք գնահատելի է, սակայն անհասկանալի էր, թե ինչ արդյունքների կհանգեցնի դատարանի որոշումը:
Նշենք, որ սա նմանատիպ երկրորդ դեպքն է: Նախկինում մարդու կարգավիճակ էր շնորհվել Նոր ելանդիայի Ուանգանուի գետին: