Հայերեն   English   Русский  

​Բլեյք Լայվլին և Ռայան Ռեյնոլդսը ցանկանում են երեխա որդեգրել


  
դիտումներ: 678

Ինչպես հայտնի է, հոլիվուդայն դերասաններ Ռայան Ռեյնոլդսը և Բլեյք Լայվլին երկու հիասքանչ աղջիկների ծնողներ են: Այժմ աստղային զույգն իրենց կյանքի ամենաերջանիկ պահերն է ապրում, որոնք պատրաստ են այլ մեկի հետ կիսել: Աստղային զույգը, որն ամուսնացել է 2012թ., այժմ լրջորեն քննարկում է իրենց ընտանիքում երրորդ երեխայի հայտնվելու հնարավորությունը:

Զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Ռայանը և Բլեյքը մտածում են, որ իրենց ընտանիքում երրորդ երեխան պետք է հայտնվի, ընդ որում` ոչ թե իրենց հարազատ, այլ որդեգրված:

«Ռեյնոլդսն ու Լայվլին պատրաստ են իրենց ընտանիքում երրորդ երեխայի հայտնվելուն, սակայն նրանք դա ցանկանում են ոչ թե ավանդական ճանապարհով անել, այլ` ժամանակակից, քանի որ որդեգրման տարբերակն այժմ նրանց համար ավելի ընդունելի է», - հայտնել է HollywoodLife.com պորտալի աղբյուրը:

Այժմ նրանք պետք է որոշեն, թե որ երկրից են ցանկանում երեխա որդեգրել: Ամենայն հավանականությամբ խոսքը երրորդ աշխարհի երկրի մասին է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռայանը և Բլեյքը բազմիցս իրենց հարցազրույցների ընթացքում հայտարարել են, որ երազում են մեծ ընտանիքի մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: