Հայերեն   English   Русский  

​Թրամփի փեսան Սպիտակ տան նորարությունների գծով գրասենյակի ղեկավար է նշանակվել


  
դիտումներ: 503

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փեսան` Ջարեդ Կուշիները, այսուհետև կգլխավորի Սպիտակ տան նորարությունների գծով գրասենյակը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը: Գրում է Russian.rt.com-ը:

«Գրասենյակում առանձնահատուկ ուշադրության կարժանացնեն տեխնոլգիաներին և տվյլաներին, որոնց մասին կպատմեն ոլորտի առաջնորդները», - հայտարարել է Սփայսերը:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Թրամփը մտադիր է փեսային` Ջարեդ Կուշիներին, Սպիտակ տան նոր վարչության ղեկավար նշանակել: Հիշեցնենք նաև, որ Կուշիները Թրամփի խորհրդականներից է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: