Անհրաժեշտ է Ֆրանսիայում իսլամի նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանել. Ֆրանսուա Ֆիյոն
դիտումներ: 658
«Ես միանգամայն անհրաժեշտ եմ համարում, որպեսզի Ֆրանսիայում խիստ վերահսկողություն սահմանվի մահմեդական կրոնի նկատմամբ: Նաև պետք է խիստ վերահսկողություն սահմանվի արտերկրից Ֆրանսիայում գործող իսլամի կենտրոնների ֆինանսավորման և և իմամների պատրաստման վրա», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Ֆիյոնի խոսքերը:
Քաղաքական գործչի խոսքով` վերահսկողությունը կրոնի նկատմամբ երկրի համար ինչ-որ անսովոր բան չէ:
Նա նաև հիշեցրել է , որ 19-րդ դարում Նապոլեոն Բոնապարտը Ֆրանսիայում հուդայականության վերաբերյալ հարցերի կարգավորման նպատակով կառավարական գործակալություն էր հիմնել: