Հայերեն   English   Русский  

​Բաքվեցիները զայրացած են. երկրի դրոշը աղբահավաք մեքենայով են հավաքել


  
դիտումներ: 1064

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի քաղաքային իշխանությունները կարգադրել են փողոցների սյուներից հավաքել ազգային դրոշները,

որոնք կախվել էին Ադրբեջանի պետական դրոշի տոնի առթիվ նոյեմբերի 10-ին: Սակայն անցորդներին զայրացրել է այն, որ աշխատողները դրանք հավաքել են աղբահավաք տրակտորների միջոցով և նետել են դույլերը, տեղեկացնում է ադրբեջանական “Հագգին” լրատվական կայքը:Մի քանի քաղաքացիներ հայտարարել են, թե անթույլատրելի է երկրի ազգային խորհրդանիշը նետել այն նույն դույլների մեջ, որով տրակտորն աղբ է հավաքում:

Դրան ի պատասխան՝ աշխատակիցները բողոքել են, որ իրենց հատուկ տեխնիկա չեն տրամադրել` Բաքվի փողոցներից դրոշները հավաքելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: