38-ամյա կնոջը ամուսնական անհավատարմության մեջ կասկածելով՝ խեղդամահ է արել
Ըստ մեղադրանքի՝ 46-ամյա Արթուր Մելիքսեթյանը 19.09.2016թ. ժամը 22:00-ի սահմաններում կնոջ` Ն.Դանիելյանի հետ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվելիս են եղել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղից դեպի Ակնալիճ գյուղ, և Մելիքսեթյանը, խանդի հողի վրա կնոջը կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ, վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում նախ ավտոմեքենայի մեջ, ապա ավտոմեքենային հարակից դաշտամիջյան հատվածում ծեծի է ենթարկել կնոջը:
Մելիքսեթյանը, սեղմելով կնոջ պարանոցը, շնչահեղձ անելու եղանակով, դիտավորությամբ կյանքից զրկել է նրան:
Երիտասարդ կնոջ դին հայտնաբերվել է Ակնալիճ-Զարթոնք ճանապարհին:
Արթուր Մելիքսեթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: