Րաֆֆի Հովհաննիսյանը դաջվածք է արել (լուսանկար)
Լուսանկարներում անհնար է չնկատել ուշագրավ մի փաստ. «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը դաջվածք է արել՝ հավերժության նշանով, որը նաև «Ժառանգություն» կուսակցության լոգոն է:
Իր խոսքում նա ասել է.
–Այս ընտրական գործընթացը, ընթացակարգը գտնվում են օրենքի սահմաններից դուրս։ Տեսել ենք, թե ինչպես են բռնությունը, քաղաքական բանտարկյալները՝ Հաց բերողից մինչև Սամվել Բաբայան, մտել նախընտրական շրջանի բառապաշար, և սա եղել է իշխող կուսակցապետության վախի արտահայտությունը։ Այս ամենը միասին բերում է այն եզրակացության, որ մենք գտնվում ենք օրենքից դուրս վիճակում։ Այս ամբողջ համալիրը բերում է նրան, որ արդյունքների վրա ազդեցություն ունեցող համատարած խախտումներ արդեն կատարվել են։ Պատասխանատվությունը, իհարկե, անհատական է, բայց այս դեպքում, ի վերջո, նաև կուսակցական։ Մեր ժողովրդի կողմից պետք է գա այն գիտակցությունը, որ կուսակցապետությունը՝ իր ղեկավարով, պետք է հեռանա։ Ակնկալում ենք, որ հետընտրական շրջանում մենք առիթ կունենանք ունենալ վերջապես նոր մեծամասնություն, և իշխող կուսակցությանը կուղարկենք պարկեշտ ընդդիմության շարքերը։