Ջոնի Դեփն Էմբեր Հերդի հետ աղմկահարույց ամուսնալուծությունից հետո ակնհայտորեն ծերացել է. Լուսանկար
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի հավատարիմ երկրպագուհիները նրան միշտ սիրել են ոչ միայն դերասանական տաղանդի, այլ նաև հմայիչ արտաքին տեսքի համար: Սակայն դերասանուհի Էմբեր Հերդի հետ աղմկահարույց ամուսնալուծությունից հետո Դեփն ակնհայտորեն խիստ ծերացել է: Գրում է Starslife.ru.-ն:
Դերասանը ներկա է գտնվել երգչուհի Լեդի Գագայի ծննդյան օրվա կապակցությամբ Լոս Անջելեսի Gjelina ռեստորանում կազմակերպված խնջույքին:
Եթե նախկինում շատերը կարծում էին, որ իրենց սիրելի Ջոնի Դեփը 53 տարեկանի տեսք չունի, ապա այժմ արդեն անկասկած նույն կարծիքը չեն արտահայտի:
Արդարցի կլինի նկատել, որ համաշխարհային աստղերը ևս բացառություն չեն կազմում և ծերանում են, սակայն շատերի կարծիքով դերասան Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծությունից հետո շատ ավելի լավ տեսք ունի, քան ամուսնության վերջին շրջանում:
Հավանաբար Ջոնի Դեփը պետք է հետևի Բրեդ Փիթի օրինակին և փորձի կարգի բերել արտաքին տեսքն ու կյանքը: