Հայերեն   English   Русский  

​Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է նպաստել ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը. Պեսկով


  
դիտումներ: 721

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող էր նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը: Գրում է Russian.rt.com-ը:

Համապատասխան հայտարարությամբ Դմիտրի Պեսկովը հանդես եկել է ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում:

«Ես կարծում եմ, որ եթե երկու նախագահները հանդիպեն և կարծիքներ փոխանակեն ու որոշեն, որ ցանկանում են վերականգնել երկխոսությունը, ապա այդ ժամանակ հնարավորություն կլինի, որ մեր երկկողմանի հարաբերությունները կբարելավվեն», - հայտարարել է Պեսկովը:

Ավելի վաղ Պուտինը մեկնաբանել էր ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու հնարավորությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: