Հայերեն   English   Русский  

«Առավոտ». Զբոսաշրջությանը գերակա ուղղության հռչակած կառավարությունն հասարակական զուգարանի հարցն անգամ չի կարողանում լուծել


  
դիտումներ: 2768

«Առավոտ» թերթը գրում է ․«Զբոսաշրջությանը գերակա ուղղության հռչակած կառավարությունն այդքան չարչրկված հասարակական զուգարանի հարցն անգամ չի կարողանում լուծել։

«Զբոսաշրջությանը գերակա ուղղության հռչակած կառավարությունն այդքան չարչրկված հասարակական զուգարանի հարցն անգամ չի կարողանում լուծել։ Հին ու առաջին քրիստոնեական երկիր լինելու, գյուղական տուրիզմի ու բիբլիական Արարատի գովազդներով Հայաստան բերած զբոսաշրջիկներին միայն այդ վայրերը չէ, որ ցույց ենք տալու։ Երթևեկության կանոններին սրբորեն հետևող տուրիստներից շատերը խուսափում են երկրորդ անգամ նույն գետնանցումից օգտվել ՝ հաշվի առնելով նախորդ անգամվա հիասթափությունը։ Հասարակական զուգարանի վերածված, մութ ու գարշահոտ երեք անցում Կենտրոնում Է ՝ Մաշտոցի պողոտայում։ Այս գետնանցումները մեկը մյուսից ավերակ են ու անցորդների համար՝ վտանգավոր։ Կարելի էր՝ չէ՞, մի փողոցը տարին մի քանի անգամ ասֆալտապատելու փոխարեն այս անցումների լուսավորությանն ավելացնել թանկարժեք բիոզուգարանների փոխարեն էլ սովորական հասարակական զուգարաններ տեղադրել, որպեսզի մարդիկ անցումները չդարձնեն հասարակական զուգարաններ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: