Հնդկաստանում ցմահ ազատազրկում է սահմանվել կովերի սպանդի համար
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը ավելացրեց կովի սպանդի համար հասանելիք պատիժը` յոթ տարվա ազատազրկումը փոխարինելով ցմահ ազատազրկմամբ:
Միևնույն որոշման համաձայն, ցանկացած մեկը, որը կտեղափոխի կովերին սպանդանոց, ևս կկրի պատիժ` մինչեւ 10 տարվա ազատազրկում:
Կովերը համարվում են սրբազան կենդանիներ հինդու մեծամասնություն ունեցող Հնդկաստանում, եւ նրանց սպանդն անօրինական է:
«Կովը պարզապես կենդանի չէ. Այն տիեզերական կյանքի խորհրդանիշն է», - ասել է երկրի արդարադատության նախարարը` օրենքի քննարկման ժամանակ:
«Կառավարությունը չի խնայի յուրաքանչյուրին, ով չի խնայի կովին»:
Նշենք, որ Հնդկաստանի փոքրամասնությունները, այդ թվում մուսուլմանները, քրիստոնյաները եւ ցածր կաստայի հինդուսները, որոնց ընդհանուր թիվը հատում է միլիոնը, ուտում են կովի միս, թեեւ այն այդքան էլ հասանելի չէ: