Հայերեն   English   Русский  

Հունգարիայի կառավարությունը կողմ է քվեարկել Կենտրոնական Եվրոպական Համալսարանի փակմանը


  
դիտումներ: 1794

2018 թ. հունվարի 1-ից սկսած Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական համալսարանին

(CEU) այլեւս չի թույլատրվում ցուցակագրել նոր ուսանողների, քանի դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերվել Միացյալ Նահանգների կառավարության, Նյու Յորք նահանգի եւ Հունգարիայի կառավարության միջև եւ քանի դեռ CEU-ն նոր մասնաճյուղ չի բացել ԱՄՆ տարածքում:

Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 123 պատգամավորներից, եւս 38 ընդդիմադիր պատգամավորներ դեմ են քվեարկել դրան:

Սահմանված նախապայմանների բավարարումը անհավանական է թվում, քանի որ անգամ եթե երկրների միջև հնարավոր լինի ձեռք բերել պայմանավորվածություն, դժվար թե ընդամենը վեց ամսվա ընթացքում Կենտրոնական Եվրոպական համալսարանը կարողանա նոր մասնաճյուղ հիմնել Միացյալ Նահանգների տարածքում:

Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերը հինգ օրվա ընթացքում պետք է ստորագրի օրենքը կամ այն հետ ուղարկի խորհրդարան` վերանայման համար: CEU-ի ուսանողները եւ համակիրները կոչ են անում պարոն Ադերին հրաժարվել ստորագրել օրինագիծը:

Այդուհանդերձ, օրենքի ստորագրման դեպքում CEU-ն կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը ևս իրավասու է հարցին լուծում տալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: