Հայերեն   English   Русский  

Ամեն ազգ միշտ արժանի է իր թագավորին. Նիկոլայ Ծատուրյան


  
դիտումներ: 1189

«Ասում են՝ ամեն ազգ միշտ արժանի է իր թագավորին, և թագավորն արժանի է իր ազգին: Սա է մեզ մոտ կատարվում: Ամեն անգամ 20 հազար դրամ են տալիս: Մարդիկ վերցնում են, հինգ օրում ծախսում ու հետո չորս տարի բողոքում: Է, մի վերցրու»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը՝ անդրադառնալով ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին:

Նա ընդգծեց, որ ընտրությունների, քանի որ նախապես գիտի ելքը:

« Ես չեմ գնում ընտրությունների, որովհետև չեմ ուզում մեյմուն լինել: Եթե ինձ 20 000 դրամ տային, ես էլ իրենց 20 000 կտայի ու կասեի` ինձ ձեր գործին մի խառնեք: Ապուշ-ապուշ գնա՞մ ընտրությունների , երբ գիտեմ, որ ՀՀԿ-ն է հաղթելու: Փառք ու պատիվ ՀՀԿ-ին՝ նրանք մարդկանց խաբելու ձևը գտնում են, հետո էլ` ձեռքերի վրա տանում ընտրության: Փող տալն իշխանության գործն է, որն իրենց մոտ լավ է ստացվում»,- ասաց Ծատուրյանը:

Ըստ նրա՝ հուսահատությունը խորանալու է երկրում:

«Շատ մեծ արտագաղթ է սպասվում: Ամենատհաճ բանն այն է, որ գնում են նրանք, ովքեր չեն ընտրել, հիասթափվում են ու գնում: Իսկ այն ամբոխը կմնա ու նորից կլինեն նույն արդյունքները»:

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի դիտարկմանը, որ Հայաստանում մեծ ձեռքբերում կա` խոսքի ազատությունը, Ծատուրյանը հակադարձեց` կա խոսքի ազատություն, ուղղակի մեզ` խոսողներիս, «շան տեղ դնող չկա» .«Այո, լավ է լինելու, ուղղակի մենք էդ լավն էդպես էլ չենք տեսնի»,- եզրափակեց Ծատուրյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: