Հայերեն   English   Русский  

Նոր ձևավորված խորհրդարանով իշխանությունը չի կարողանալու պետական շահը պաշտպանել. Արմեն Մարտիրոսյան


  
դիտումներ: 1315

«Նոր ձևավորված խորհրդարանով իշխանությունը չի կարողանալու ո´չ պետական շահը պաշտպանել, ո´չ Արցախի հարցում փոքր-ինչ դրական արդյունքների հասնել, ո´չ էլ տնտեսական դաշտում որևէ բարեփոխում կատարել»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքով առաջադրված Արմեն Մարտիրոսյանը:

Նա ընդգծեց, որ իրենց պայքարը չին ավարտվել. «Անկախ ամեն ինչից մենք մեր գործունեությունը շարունակելու ենք, իշխանափոխությունը մնալու է մեր օրակարգում»:

Նա ընդգծեց, որ հիմնական քաղաքական գործընթացներն այսպիսով դուրս մնացին խորհրդարանից, քանի որ ընտրությունը ոչ թե քաղաքական պրոցես էր:

«Երևի թե դեգրադացման վերջին փուլն ենք ապրում, որովհետև սրանից հետո կամ երկրի կործանումը կլինի, կամ ժողովուրդը կսթափվի ու կհասկանա, թե ինչ տեղի ունեցավ:Արդեն արձագանքները կան: Քաղաքացիները, ովքեր կաշառք են վերցրել, անիծում են այն սև օրը, որ ՀՀԿ-ի օգտին քվեարկեցին, քանի որ 10.000 դրամը շատ արագ՝ 1-2 օրում ավարտվեց: Մարդ էլ կա՝ 20.000 դրամ է վերցրել, բայց տեսանկարահանող սարքերի արձանագրության համաձայն 3-4 ակտ է եկել»:

Անդրադառնալով ընտրություններին մասնակցած անձանց թվին(1 մլն 574 հազար 947)՝ Արմեն Մարտիրոսյանը այն հեքիաթ համարեց. «Հայաստանում ամենաակտիվ քվերակությունը՝ Անկախության հանրաքվեն, տեղի է ունեցել 1991 թվականին: Մասնակցել է 1 միլիոն մարդ»:

Ինչ վերաբերում է հետագա գործունեությանը՝ նշեց.

«Մենք շարունակում ենք շտաբի գործունեությունը: Պահանջը մնում է նույնը՝ քաղբանտարկյալների, ինչպես նաև Հայաստանի ազատում¦:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք քաղաքապետի ընտրություններին մասնակցելու են, պարոն Մարտիրոսյանը նշեց, որ դա էլ դեռևս քննարկման փուլում է:

Իսկ այն հարցին, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արդյոք չեն հիասթափեցրել ՕՐՕ դաշինքի առաջնորդներին, բանախոսն ասաց. «Սա նրանց առաջին ամուսնությունը չէ: Րաֆֆի Հովհաննիսյանն անցել է նաև այն էտապը, որ անգամ նրա երեխաների տետրերն են ստուգել ԱԱԾ-ի աշխատակիցները: Սեյրան Օհանյանն էլ անցել է Ղարաբաղյան պատերազմով և ավելի վատ բաներ է տեսել»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: