Հայերեն   English   Русский  

Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը հայտարարել են, թե ԵԼՔ դաշինքի թիկունքին կանգնած է փեսա Միքայել Մինասյանը.


Փաշինյանը պատասխանել է


  
դիտումներ: 3058

Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը հայտարարել են, թե ԵԼՔ դաշինքի թիկունքին կանգնած է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:

Նիկոլ Փաշինյանը ֆբ-յան իր էջում պատասխանել է նրանց.

«ԵԼՔ դաշինքի թիկունքին կանգնած ավելի քան 120 հազար մարդուն չնկատող եւ դրա փոխարեն փեսա տեսնող ցանկացած ոք ուշադրության եւ քնքշանքի ակնհայտ պակաս ունի եւ նմանվում է զոքանչի կողմից դուրս վռնդված տնփեսայի:

Միքայել Մինասյանը, նրա աները կամ նրանց նման որեւէ մեկը մեր թիկունքին չեն կարող կանգնել, կարող են կանգնել միայն մեր ստվերում:

Բայց թերեւս «Ժառանգությունը» Վատիկանից նոր աղոթագիրք է ստացել ու իրենց հին ու նոր զորավարների հետ իր քաղաքական հոգեհանգստի աղոթքն է կարդում: Աղոթեք, Մարտիրոս, աղոթեք, հարյուր հազարավոր քվեները զրո դարձրածի կռուտիտի աղոթքը:

Ի դեպ, Հովսեփ Խուրշուդյանը եւ Արմեն Մարտիրոսյանը կարիք ունեն բացատրելու. ինչու՞ է օրինակ Անդրիաս Ղուկասյանը մինչեւ հիմա բանտում, իսկ իրենք ազատության մեջ:

Մի՞թե այն պատճառով, որ իրենց թիկունքին Միքայել Մինասյանը ամենեւին կանգնած չէ, կամ իրենք Սարիթաղում ժողովրդի ջարդը կազմակերպելու գործում ընդհանրապես չեն աջակցել աներոջը եւ փեսային:

Հ.Գ. Սիրելի օգտատերեր, եթե չգիտեք, թե ովքեր են Արմեն Մարտիրոսյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը՝ առանց վոյեւէ երկմտանքի կարող եք դիմել Միշիկ&Սաշիկ առանց որեւէ պատասխանատվության ընկերության տեղեկատվության բաժին»,-ասվում է Փաշինյանի հայտարարության մեջ:

Ի դեպ, Փաշինյանի և Մարտիրոսյանի փոխադարձ մեղադրանքներին անդարադարձել է Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, ով բաց նամակով դիմել է նրանց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: