Հայերեն   English   Русский  

Բռնցքամարտիկները Թբիլիսիում կմասնակցեն միջազգային մրցաշարի


  
դիտումներ: 1165

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ապրիլի 10-15-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կմասնակցի Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարին:

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Հայաստանը կներկայացնի 8 մարզիկ: Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Թբիլիսիում ռինգ կմտնեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 52 կգ ` Վահե Բադալյանը, 60 կգ` Հրայր Շահվերդյանը, 64 կգ` Հովհաննես Բաչկովը, 69 կգ` Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ` Արման Դարչինյանը, 91 կգ` Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: