Հայերեն   English   Русский  

Մխիթարյանն իր զորակցությունն է հայտնել Բորուսիային


  
դիտումներ: 360

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել երեկ Դորտմունդում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ` իր զորակցությունը հայտնել իր նախկին թիմին՝ Դորտմունդի «Բորուսիային»:

«Խորապես ցնցված եմ երեկ գիշեր Դորտմունդում տեղի ունեցած պայթյունից, քաղաք, որն առանձնահատուկ տեղի ունի իմ սրտում:

Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել Դորտմունդի «Բորուսիային», երկրպագուներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել Մարկ Բարտրային»,- գրել է Մխիթարյանը, որը 3 տարի է խաղացել է «Բորուսիայում»:

Հիշեցնենք, որ երեկ Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյուն էր որոտացել, ինչի արդյունքում իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան վիրավորվել էր և հիվանդանոց տեղափոխվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: