Մեքսիկայի հյուսիսային Սինալոա նահանգի Էլդորադո քաղաքի երեք տարբեր հատվածներում հայտնաբերվել են տղամարդկանց դիեր, որոնք, ըստ ականատեսների, նետվել են ինքնաթիռից: Այս մասին գրում է Reuters-ը:
Դեռևս հայտնի չէ, արդյոք տղամարդիկ իրենք են ցած նետվել, թե նրանց պարզապես վայր են գցել թռչող ինքնաթիռից:
Reuters-ը նշում է, որ Սինալոա նահանգը հայտնի նարկոբարոն Խոակին Գուսմանի ծննդավայրն է, որտեղ հզոր թմրադիլլերներն անդադար պայքարում են գերիշխող դիրք ստանալու համար: