Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի հարցով Չինաստանի որոշումը Թրամփի դիվանագիտական հաղթանակն է. Սփայսեր


  
դիտումներ: 462

Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտարարել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով բանաձևի նախագծի շուրջ քվերակության ընթացքում ձեռնպահ մնալու Չիանստանի որոշումը դարձել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի «մեծ դիվանագիտական հաղթանակը»: Գրում է Russian.rt.com-ը:

Չինաստանից աջակցություն ստանալը նախագահի և երկրի մեծ դիվանագիտական հաղթանակն է», - հայտարարել է Սփայսերը Fox News հեռուստաընկերության եթերում:

Նրա խոսքով` «Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վերականգնումը տեղի է ունեցել վերջերս Չինաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Սի Ցզինպինի և Դոնալդ Թրամփի հանդիպման շնորհիվ:

Սփայսերը նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը Սիրիայի հարցով մեկուսացման մեջ է հայտնվել:

«Սիրիան շրջապատված է իրեն աջակցող ոչ մեծ թվով պետությունների խմբով, որոնց գերակշռող մասը` բացառությամբ Ռուսաստանի, անհաջողակ պետություններ են», - ընդգծել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: