Հայերեն   English   Русский  

Գերմանական ոստիկանությունը ձերբակալել է Դորտմունդի պայթյունի մեջ կասկածվող անձին


  
դիտումներ: 591

Գերմանական ոստիկանությունը ձերբակալել է «Դորտմունդի Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվող իսլամիստին:

Գործով դատախազը հայտնել է ԶԼՄ-ներին, որ կասկածյալն ամենայն հավանականությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է և Գերմանիայում բնակվելիս կապ է ունեցել կազմակերպության հետ:

Հայտնի է, որ ձերբակալվածը Գերմանիա է ժամանել Թուրքիայի միջոցով` 2016-ի սկզբին: Մինչ այդ նա գործել է Իրաքում, որտեղ գլխավորել է 10 անդամներից բաղկացած դիվերսիոն ջոկատ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյուն էր որոտացել, ինչի արդյունքում իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան վիրավորվել էր և հիվանդանոց տեղափոխվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: