Հայերեն   English   Русский  

Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետը կառավարության 52.3 % պարտքը մտահոգիչ չի համարում


  
դիտումներ: 1486

ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը մտահոգիչ չի համարում կառավարության 52.3 տոկոս պարտքը։

Նրա խոսքով` երբ պարտքը 50 տոկոսից անցնում է, այլևս հնարավոր չէ 3 տոկոսից ավելի դեֆիցիտ ունենալ:

«Ինձ համար շատ ավելի մտահոգիչ է այն փաստը, որ բյուջեի ծախսերի մեջ արագորեն ավելանում է պարտքի սպասարկման տոկոսավճարների տեսակարար կշիռը։ Եթե երկու-երեք տարի առաջ սպասարկման տոկոսավճարների տեսակարար կշիռը մոտավորապես 1.5-2 տոկոս էր, ապա անցած տարի մենք համարյա 9 տոկոսի հասանք։ Դրա լուծման միակ երկընտրանք չունեցող ճանապարհը տնտեսության աճի տեմպերի ավելացումն է և բարձր ՀՆԱ-ն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արշալույս Մարգարյանը։

Մասնագետի խոսքով` Հայաստանը պարտք միշտ վերցրել է հետ նայելով, որովհետև այնքան համարձակ չէ, որքան մյուս երկրները, իսկ այդ համարձակությունը լավ տեղ չի տանում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: