Հայերեն   English   Русский  

Երեք ոսկի, երկու արծաթ և երկու բրոնզ. հայ բռնցքամարտիկների արդյունքները Թբիլիսիում


  
դիտումներ: 930

Ապրիլի 14-ին Թբիլիսիում ավարտվել է Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ եզրափակիչ մտած Հայաստանի հինգ բռնցքամարտիկներից ոսկե մեդալ նվաճել են 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ՝ Հովհաննես Բաչկովը եւ 75 կգ՝ Արման Դարչինյանը:

49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը եւ 91 կգ՝ Հենրիկ Սարգսյանը դարձել են արծաթե, իսկ Հրայր Շահվերդյանը (60 կգ) եւ Վլադիմիր Մարգարյանը (69 կգ)՝ բրոնզե մեդալակիր:

Թբիլիսիում Հայաստանը ներկայացնում էր ութ բռնցքամարտիկ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: