Հայերեն   English   Русский  

​Չինարիում դեպի դպրոց ու մանկապարտեզ տանող շրջանցիկ ճանապարհ է կառուցվում


  
դիտումներ: 1241

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում գյուղամիջյան շրջանցիկ ճանապարհ է կառուցվում։

Համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը Անկախին ասել է, որ այլընտրանքային յոթ հարյուր մետր երկարությամբ ճանապարհը գյուղը կկապի դպրոցին և մանկապարտեզին։ Նշենք, որ գյուղամիջյան գործող ճանապարհը հակառակորդի տեսադաշտում է և հաճախ է գնդակոծության ենթարկվում։ Չինարիի ղեկավարը հայտնեց, որ շրջանցիկ ճանապարհահատվածը կառուցվում է ՛՛Գրանդ հոլդինգի՛՛ սեփականատեր Միքայել Վարդանյանի աջակցությամբ։ Սամվել Սաղոյանի խոսքով, գյուղում ակտիվորեն իրականացվում են գարնան գյուղատնտեսական աշխատանքներ։ Վերջին օրերին սահմանին համեմատաբար հանգիստ է։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: