Հայերեն   English   Русский  

«Ժամանակ». Տարոն Մարգարյանը առնվազն 2 վարչական շրջանում խնդիր է ունենալու. նրա օգտին կաշխատեն «Պիստն» ու «Ծիտը»


  
դիտումներ: 999

«Ժամանակ» թերթը գրում է. «Տարոն Մարգարյանը Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ առնվազն երկու վարչական շրջանում խնդիր է ունենալու։ Մեկը Կենտրոն վարչական շրջանն է, որի ղեկավարը՝ Արա Սադոյանը Երեւանի նախկին քաղաքապետ եւ կապի ու տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի մտերիմ՝ Ռուբեն Սադոյանի եղբայրն է, որը մշտապես Տարոն Մարգարյանի կողմից վատ աշխատանքի համար ենթարկվել է կշտամբանքի։

Գագիկ Բեգլարյանը կուսակցությանը հասկացրել է, որ ինքը չի կարող Տարոն Մարգարյանի օգտին արդյունավետ աշխատել։ Փոքր Կենտրոնում Տարոն Մարգարյանին կօգնի Գարեգին Նուշիկյանը, որը եղել է Տարոն Մարգարյանի հոր՝ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ընկերը։

Կենտրոն վարչական շրջանի մյուս հատվածներում կաշխատեն քրեական հեղինակություններ՝ Պիստը, Ծիտը եւ այլ քրեականներ։

Ինչ վերաբերվում է Արաբկիրին, ապա այստեղ անցյալ տարվա մարտ ամսին ՀՅԴ-ից վարչական շրջանի ղեկավար դարձած Հովհաննես Վարդանյանը ընդգծված սառը հարաբերություն է ունեցել Տարոն Մարգարյանի հետ։ ՀՀԿ-ի հետ ՀՅԴ գործընկերային համաձայնագրի շրջանակներում Հովհաննես Վարդանյանը փոխարինեց Տարոն Մարգարյանի մտերիմ՝ Հրայր Անտոնյանին, որը հիմա Արաբկիրի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է, թեեւ զբաղեցնում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի պաշտոնը, այնուամենայնիվ գործուղվել է Արաբկիր՝ Տարոն Մարգարյանի համար անհրաժեշտ ձայներ ապահովելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: