Հայերեն   English   Русский  

​Հռոմի պապը ներգաղթյալների համար կենտրոնները համակենտրոնացման ճամբարների հետ է համեմատել


  
դիտումներ: 888

BBC հեռուստաընկերության փոխանցմամբ` Հռոմի Ֆրանցիսկոս պապը աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել դադարել փախստականներին հատուկ կենտրոններում տեղավորել, որոնցից շատերը նրա խոսքով համակենտրոնացման ճամբարներ են հիշեցնում: Գրում է Novostink.ru.-ն:

Ընդ որում` դրա հետ մեկտեղ Հռոմի պապը բարձր է գնահատել այն պետությունների գործողությունները, որոնք ակտիվորեն օգնում են ներգաթյալներին` դրանցից ընդգծելով հատկապես Հունաստանի և Իտալիայի ջանքերը:

Ֆրանցիսկոս պապն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում միջազգային համաձայնագրերը ավելի կարևոր են թվում, քան մարդկանց իրավունքները:

Հռոմի պապը համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել կաթոլիկ եկեղեցում փախստականների ընտանիքների հետ ունեցած հանդիպման ընթացքում:

Նա ասել է, որ տեղյակ չէ, թե ինչպես է որոշ ընտանիքների հաջողվել միգրացիոն կենտրոնները լքել, որոնց նա նախկինում այցելել էր Հունաստանում: Նրանցից շատերը կրկին Թուրքիա են վերադարձել, որտեղից մուտք էին գործել Եվրոպա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: